Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի հաշվետու համերգին

15.06.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա գտնվեց Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա հաշվետու համերգին, որի շրջանակում ամփոփվեցին դասախոսների և ուսանողների` նշված ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները:

2015-2016 ուսումնական տարվա ընթացքում քոլեջի ուսանողները մասնակցել են “Արտ Մյուզիք” VII և “Մեղեդի” երգի հանրապետական մրցույթ-փառատոնին, ինչպես նաև Գյումրի քաղաքում կայացած երաժիշտ-կատարողների “Վերածնունդ” VIII միջազգային մրցույթ-փառատոնին` գրավելով մեծ թվով մրցանակներ, պատվոգրեր և պատվավոր տեղեր:

Հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի արվեստի պետական քոլեջը և դասախոսական կազմը ստացել են բազմաթիվ շնորհակալագրեր և դիպլոմներ, որոնք էլ հանդիսացել են մանկավարժների և ուսանողների համատեղ աշխատանքի արգասիքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02