Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաստակած հանգստի Ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Հովհաննես Պետրոսյանը

17.06.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ Հովհաննես Պետրոսյանին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց Հովհաննես Պետրոսյանի տարիների անբասիր և օրինակելի աշխատանքը` նշելով, որ համատեղ աշխատանքային գործունեության ընթացքում նա աչքի է ընկել որպես բարեխիղճ և մեծ պատասխանատվության տեր անձնավորություն` օժտված մասնագիտական բարձր կարողություններով ու հմտություններով:

Արմավիրի մարզում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման գործում ունեցած ավանդի, երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգիր հանձնեց Հովհաննես Պետրոսյանին` նրան մաղթելով քաջառողջություն և բարի հանգիստ:

Հովհաննես Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին համատեղ և համագործակված աշխատանքի, ինչպես նաև հնչեցված գնահատականների ու առանձնակի ուշադրության համար` խոստանալով այսուհետ ևս անհրաժեշտության դեպքում օգտակար լինել իր փորձով և մասնագիտական գիտելիքներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02