Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

24.06.2016

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու ձեզ և կրկին ու կրկին արժևորելու բժշկի կարևոր դերն ու հեղինակությունը մեր հասարակության կյանքում:

Ժողովուրդը միշտ խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը, այն դժվարին ու պատասխանատու աշխատանքին, որը դուք կատարում եք Հիպոկրատի երդմանը հավատարիմ` ամեն օր մարդկանց պարգևելով ամենաթանկ բանն աշխարհում` առողջություն, ինչու չէ` նաև կյանք:

Հավատացած եղեք, Արմավիրի մարզային իշխանությունն էլ իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը ոլորտի զրգացման, մասնագիտական ներուժի կատարելագործման և արդիական չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների ստեղծման գործում:

Առողջապահության ոլորտը մարզպետարանի համար միշտ եղել է և շարունակում է մնալ ծրագրային առաջնահերթությունների շարքում, և ես համոզված եմ, որ մոտակա ապագայում մենք կունենանք իրապես բարեփոխված և օրինակելի համակարգ:

Սիրելի բժիշկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ` ցանկանալով ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ` պատասխանատու ու նվիրական գործում: Բարին ընդ ձեզ:

 

Լավագույն ցանկություններով`
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:02