Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

28.06.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ջրօգտագործող ընկերությունների տնօրենները և համայնքների ղեկավարները:

Մարզխորհրդի նիստի օրակարգը հաստատման ներկայացնելուց հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկատվության կարգով ներկայացրեց, որ 2016թ. մայիսի 12-ին,18-ին,23-ին, հունիսի 4-ին և 5-ին քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտից( արդեն ավարտված ուսումնասիրությունների արդյունքներով) տուժել են ՀՀ Արմավիրի մարզի 26 գյուղական համայնքների՝ Լուկաշին,Նորավան,Արգինա, Բագարան, Արմավիր ,Այգեշատ (Արմավիրի տարածաշրջան), Տանձուտ , Արտաշար ,Արևիկ ,Զարթոնք,Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս, Արգավանդ, Ջանֆիդա, Փշատավան, Սարդարապատ, Արազափ,Երասխահուն , Եղեգնուտ, Դաշտ, Ամբերդ, Դողս և Այգեշատ (Էջմիածնի տարածաշրջան) ընդհանուր թվով 6795 հողօգտագործողներ: ՀՀ Արմավիրի մարզպետը միաժամանակ նշեց, համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով թարմացվել էին համայնքներում գործող համապատասխան հանձնաժողովների կազմերը, արձանագրվել պատճառված վնասները և ներկայացվել մարզպետարան, իսկ իր հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության միջոցով կազմակերպել և վերահսկել է նշված գործընթացները: Կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում համապատասխան հանձնաժողովներն ուսումնասիրել ու ակտավորել են կարկտի և ուժեղ քամու հասցրած վնասները և կազմել համապատասխան ցուցակներ, որտեղ նշվել է հողօգտագործողի անուն, ազգանունը, վնասված հողատարածքի չափը , վնասվածության աստիճանը՝ ըստ մշակաբույսերի և այլն: Համապատասխան ձևաչափով նշված ցուցակները ներկայացվել են մարզպետարան,որոնք ամփոփվել են մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից: Դրանք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի որոշմամբ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարություններ՝համապատասխան ընթացք տալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:56:03