Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամլո ասուլիսը

27.07.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետն ամփոփեց 2016 թվականի 1-ին կիսամյակի հիմնական ձեռքբերումներն ու ներկայացրեց առաջիկա անելիքները՝ ընդհանուր առմամբ հաջողված համարելով անցած վեց ամիսների ընթացքում ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և առկա ցուցանիշները:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով և ՀՀ Արմավիրի մարզպետարանի ծրագրերով մարզին հատկացվել է 146 մլն 898 հազ. դրամ, որից 50 մլն դրամի շրջանակներում նախատեսվել է իրականացնել մշակութային օբյեկտների հիմնանորոգում, իսկ 96 մլն 898 հազ. դրամով էլ` Ոսկեհատ, Փարաքար, Արտիմետ, ք.Արմավիր համայնքների մանկապարտեզների վերանորոգում, ինչպես նաև Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում:

Խոսելով ճանապարհաշինական ծրագրերի մասին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ պետական բյուջեից ՀՀ Արմավիրի մարզպետարանին մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման ու շահագործման և ձմեռային պահպանման համար հատկացվել է 39.3 մլն. դրամ, որից 33.8 մլն. դրամը հատկացվել է 29.3 կմ երկարությամբ ճանապարհների ընթացիկ պահպանման ու շահագործման համար, իսկ 5.5 մլն. դրամը` 47կմ ձմեռային պահպանության համար:

Ըստ նրա` վերահսկողություն է իրականացվում Տ-3-50 «Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Երասխահուն» 18.9 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների և Տ-3-13 «Տ-3-51 - Բամբակաշատ» նորոգվող 0.8կմ հատվածի վրա:

Մարզպետն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին`նշելով, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմակերպվել և համակարգվել է համայնքներում առկա անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքները, որոնց համաձայն մարզում առկա է 60382 գլուխ խոշոր և 102065 մանր եղջերավոր կենդանի, ինչպես նաև 25444 խոզ և 900959 թռչուն:

Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում համակարգվել է մարզում գործող <<Ոռոգում - Ջրառ>> ՓԲԸ-ի երկու մասնաճյուղերի և 7 ՋՕԸ-ի գործունեությունը: 252,97 կմ միջտնտեսային, 4981,1 ներտնտեսային ցանցերը, 364 խորքային հորերը և 70 պոմպակայանները պատրաստ են եղել ջրամատակարարմանը, որը սկսվել է ս/թ ապրիլի 1-ից:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ ուսումնասիրվել և համակարգվել են համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, գարնանացանի իրականացման աշխատանքները: ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով մարզի հողօգտագործողներին որպես աջակցություն տրամադրվել է 80,0 տոննա գարնանացան գարու, 2,54 տոննա առվույտի սերմացու, որը համապատասխանաբար բաշխվել է 35 համայնքի 240 շահառուների, որոնք 501,55 հա-ի վրա կատարել են ցանքսի աշխատանքներ: Կառավարության աջակցությամբ տրամադրվել է նաև 6000 տոննա ազոտական պարարտանյութ, 200 տոննա ֆոսֆորական պարարտանյութ, 200 տոննա կալիումական պարարտանյութ, ինչպես նաև 550000 լիտր դիզելային վառելանյութ:

Մարզպետն անդրադարձավ նաև սույն թվականի մայիսի 12-ին, 18-ին, 23-ին, հունիսի 4-ին և 5-ին տեղի ունեցած կարկտահարությանը` նշելով, որ մարզի թվով 26 համայնքներին պատկանող 5254,6հա պտղի, խաղողի, բանջարեղենի և բոստանի տարածությունները գույքագրվել են համայնքային հանձնաժողովների կողմից և ամփոփված տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարություն: Կարկտահարության հասցրած վնասները մեղմելու նպատակով, ըստ նրա, մարզում տեղակայվելու է 12 հակակարկտային կայան (Տանձուտ` 4, Արևիկում` 1, Եղեգնուտ` 3 , Արտաշարում` 2 և Արգինայում` 2):

Անդրադառնալով աառողջապահության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես ընդգծեց, որ 2016թ. առաջին կիսամյակում մարզում համաճարակային իրավիճակը եղել է կայուն և վերահսկելի: Հաշվետու ժամանակահատվածում մարզում գրանցվել է 1125 ծնունդ, բնական աճը կազմել է՝ 316, մանկական մահացությունը կազմել է՝ 3.5 պրոմիլե: 2016թ. գլոբալ բյուջեով մարզի առողջապահական հաստատություններին հատկացված է 2,974,340,456 ՀՀ դրամ, որից համամասնորեն առ 11.07.2016թ. դրությամբ, ֆինանսավորվել է 1,494,501,500 ՀՀ դրամ:

Խոսելով սեցիալական ոլորտին վերաբերող հարցերի շուրջ` մարզպետը նշեց, որ սոցիալական ապահովության բնագավառում մարզի զարգացման առաջնային նպատակներից շարունակում է մնալ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլոր խոցելի խմբերի համար, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացումը:

Ըստ նրա` 2016թ. հունիսի 1-ի դրությամբ փաստագրված ընտանիքների թիվը 7154 է, որոնցից նպաստառու են 4744-ը: Արմավիրի մարզային սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոններում հաշվառված են 39547 կենսաթոշակառուներ: Հաշվետու ժամանակահատվածում ավանդի փոխհատուցման գումար ստացած ընտանիքների թիվը մարզում կազմել է 105:

Մարզպետի տեղեկացմամբ` մարզի զբաղվածության տարածքային գործակալություններում հաշվառված են աշխատանք փնտրող 6832 մարդ, որոնցից գործազուրկի կարգավիճակ են ստացել 5317-ը, աշխատանք փնտրող անձանցից աշխատանքի է տեղավորվել 152-ը:

ՀՀ Արմավիրի «Մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի այլ նպաստներ բյուջեից» հոդվածով հաշվետու ժամանակաշրջանում դրամական օգնություն է հատկացվել 237 ընտանիքների` 10 մլն 665 հազ. դրամ գումարի չափով: Առողջարանային և վերականգնողական բուժման ուղեգրեր են տրամադրվել 97 հաշմանդամների:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսեց նաև կրթության, մշակույթի, սպորտի, ոլորտներում, արտաքին կապերի բնագավառում իրականացված աշխատանքների, ներմարզային խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների ու նախատեսվող ծրագրերի մասին, պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35