Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաստակած հանգստի ճանապարհվեց մարզպետարանի աշխատակից Վիկտորյա Սուքիասյանը
25.08.2016
Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմը վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վիկտորյա Սուքիասյանին:
Մարզպետը բարձր գնահատեց նրա մասնագիտական կարողությունները և տարիների վաստակը, որոնք, նրա խոսքով, նպաստել են ոլորտի կայացմանը և առաջընթացին: ՀՀ Արմավիրի մարզի կրթության բնագավառի զարգացման գործում ունեցած ավանդի, երկար ու անբասիր աշխատանքային գործունեության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգիր հանձնեց Վիկտորյա Սուքիասյանին՝ նարան մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք:
Վիկտորյա Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի և վերաբերմունքի համար՝ նշելով, որ իր աշխատանքային գործունեությունն անցել է անչափ հաճելի միջավայրում, և այդ ժամանակահատվածն ընդգրկում է իր կյանքի լավագույն օրերն ու տարիները, որոնք ընդմիշտ կմնան իր հիշողության մեջ: