Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների 2016 թվականի օգոստոսյան խորհրդակցություն

30.08.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը , ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Բացման խոսքում մարզպետը շնորհավորելով դպրոցների տնօրեններին և ոլորտի պատասխանատուներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:

Այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի 2015-2016 ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների, գրանցված արդյունքների և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Վարչության պետն անդրադարձ կատարեց մարզի ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի:

ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշիչներին և հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերին ու փոփոխություններին անդրադարձավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: Նա մանրամասն ներկայացրեց կատարվող փոփոխությունները` միառժամանակ պատասխանելով դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերին:

Խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մատնանշելով ունեցած հաջողությունները, ձեռքբերումներն ու բացթողումները` նշեց, որ գալիք ուսումնական տարին նոր նախաձեռնությունների, ինչպես նաև հին խնդիրների լուծման տարի է լինելու, որոնք պահանջում են աչալուրջ և նվիրված աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53