Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

31.08.2016

Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ

 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով:

Գիտելիքի օրն իսկապես տոն է կրթությունը և գիտելիքը որպես ազգային հարստություն գնահատող մեր ժողովրդի համար, և այսօր հուզված ու ոգևորված ենք բոլորս:

Սիրելի աշակերտներ, վստահաբար ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան: Եվ ինչ արժեքներ ու գիտելիքներ դուք կտանեք դպրոցից, դրանք կրողը կլինի մեր ապագա հասարակությունն ու պետությունը: Ահա թե ինչու է կարևոր և արդիական պահանջ ժամանակակից գիտելիքներով զինված, համաշխարհային մարտահրավերներին աչալուրջ, բազկմակողմանի և ներդաշնակ զարգացած սերնդի ձևավորումը:

Այդ է պատճառը, որ դպրոցը գտնվում է պետական մշտական հոգածության ներքո, որը շարունակաբար ընդլայնում է իր ծավալները և ուղղությունները:

Իրենց շնորհակալ և պատասխանատու աշխատանքում հաջողություններ եմ մաղթում մեր մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը. Միաժամանակ Ձեզ է վերապահված լինել կրթության և գիտության գործիչների ազգանվեր գործի շարունակողը, քանզի դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են:

Ի սրտե շնորհավորում եմ այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոց: Այսօրվանից ձեզ համար մի նոր կյանք է սկսվում՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհի բացահայտման ժամանակաշրջանը: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան:

Ցանկանում եմ, որ Գիտելիքի օրվա տոնական տրամադրությունները մշտապես ուղեկցեն ձեզ` նպաստելով հայրենասեր և ազգային արժեքներ կրող սերնդի դաստիարակությանը, կրթության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, լիարժեք ու ամուր ընտանիքների և պետականության կայացմանը:

Կրկին շնորհավորելով բոլորիս Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ` մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի առավել արդյունավետ և հագեցած նոր ձեռքբերումներով ու հաջողություններով:

 

ՄԱՐԶՊԵՏ` Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը ամբողջության 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53