Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիտելիքի օրվա առթիվ մարզպետ Ա. Ղահրամանյանը եղել է մի քանի դպրոցում

01.09.2016

ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում 2016-2016 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրն ազդարարվել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց, այնուհետև եղել է Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 և Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներում: Մարզպետը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին՝ իր բարեմաղթանքները հղելով ուսուցիչներին և աշակերտներին:

Կարևորելով օրվա նշանակությունը բոլորի համար՝ նա իր խոսքում նշել է. <<Իմ ցանկությունն է, որ մեր երեխաների, մեր ապագան կերտողների ուսումնառության տարիներն անցնեն խաղաղ երկնքի տակ, իրենց ստացած կրթությամբ և դաստիարակությամբ նրանք դառնան պիտանի քաղաքացիներ մեր հասարակության և պետության համար՝ արդարացնելով և իրենց ծնողների և ուսուցիչների և հասարակության սպասումները:

Սիրելի մանկավարժներ, ես հորդորում եմ չխնայել ձեր գիտելիքները մեր մատաղ սերնդին լիարժեք կրթելու և դաստիարակելու հարցում: Հավատացած եղեք, որ դուք ձեր վաստակով և տարիների փորձով պատասխանատու եք նրանց լուսավոր ապագայի համար:

Եկեք միասնական ուժերով, յուրաքանչյուրս մեր տեղերում և գործառույթների շրջանակներում անենք հնարավորը՝ մեր երազած իրականության պայմաններում ապրելու և մեր սերունդներին ավելի բարեկեցիկ կյանք ժառանգություն թողնելու համար>>:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում ուրախությամբ փաստել է, որ այս ուսումնական տարում Արմավիրի մարզում 1200-ով ավելացել է աշակերտների թիվը: Նրա խոսքով՝ 190-ով ավելացել է նաև 1-ին դասարան հաճախողների թիվը: Միևնույն ժամանակ արտերկրից մարզ է վերադարձել 568 դպրոցահասակ երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:06:58