Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը

21.09.2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձն Արմավիրի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով. ամենուր տեղի ունեցան գրական-երաժշտական ցերեկույթներ, ծաղկեդրման արարողություններ:

Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, օրվա առթիվ մարզ ժամանած օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58