Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց հայ-չեխական համատեղ արշավախմբին

23.09.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության և ՉՀ Պրահայի հնագիտության ինստիտուտները ներկայացնող արշավախմբին, որը գլխավորում էր ազգությամբ չեխ դոկտոր Յան Ֆրոլիկը:

Արշավախմի կողմից կատարվելու են հնագիտական հետազոտություններ մարզի`Արգիշտիխինիլի, Աղավնատուն, Լեռնամերձ, Ծաղկալանջ հնավայրերում, որոնք թվագրվում են Ք.ա. 6-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակը: Արշավախմբի խնդիրն է պարզել վերը նշված հնավայրերում առկա հուշարձանների տարածման սահմանները, շերտերի հզորությունը, հողաշերտերի տակ ծածկված շինությունները:

Ողջունելով արշավախմբի այցն Արմավիրի մարզ` մարզպետը հույս հայտնեց, որ նրանց սպասումները հաջողությամբ կպսակվեն և նոր բացահայտումների հիմք կդառնան: Նա մանրամասներ ներկայացրեց մարզի պատմամշակութային նկարագրի վերաբերյալ` փաստելով նաև մարզում տարիների ընթացքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների մասին, որոնք պատմում են Արարատյան դաշտի բնակիչների հազարամյա պատմության, նրանց կենցաղի, սովորույթների, արհեստների ու արվեստների մասին:

Հայ-չեխական արշավախումբը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, ներկայացված կարևոր տեղեկությունների համար` մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխանցելով երկու ժողովրդների բարեկամությունը խորհրդանշող հուշանվերներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08