Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի պետական բժշկական քոլեջը տոնեց հմնադրման 20-ամյակը

28.10.2016

Արմավիրի պետական բժշկական քոլեջն այսօր տոնեց հիմնադրման 20-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, առողջապահական և կրթական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այլ ոլորտների պատասխանատուներ:

Կրթօջախի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված միջոցառման շրջանակներում մեծարվեցին բոլոր նրանք, ովքեր, իրենց ամենօրյա աշխատանքով ջանք ու եռանդ չխնայելով, 20 տարի առաջ հիմնել են կրթական հաստատությունը՝ կանգնելով հիմնադիր տնօրեն, լուսահոգի Հայկ Հովսեփյանի կողքին:

Նրանց հաջողվել է ստեղծել կուռ աշխատանքային թիմ, որը բազում հաջողություններ է ունեցել իր այս տարիների գործունեության ընթացքում և մեծ կյանք է ճանապարհել 1000-ավոր ուսանողների, որոնք այսօր իրենց մասնագիտական ծառայությունն են մատուցում տարբեր բժշկական հաստատություններում: Կրթօջախի սաներից շատերը նաև մերօրյա հերոսներ են…: Իսկ նրանցից Սաշա Գալստյանը հանուն բազում կյանքերի իր կյանքն է զոհաբերել արցախյան քառօրյա պատերազմում:

Շնորհավորելով բժշկական քոլեջի տնօրինությանը, ուսուցչական կազմին և ուսանողներին կրթական հաստատության հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց նրանց ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները՝ բարի երթ մաղթելով քոլեջին, նրա նվիրյալ կոլեկտիվին, նրանց բազմաթիվ սաներին՝ իրենց մարդասիրական և վեհ առաքելությունն իրականացնելու գործում:

Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի համար և Արմավիրի պետական բժշկական քոլեջի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ոսկե հուշամեդալով պարգևատրվեց քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աննա Խաչատրյանը: Նախարարության կողմից պատվոգրերով պարգևատրվեցին «Քույրական գործը վիրաբուժությունում» և «Դեղաբանության հիմունքներ» առարկաների դասախոսներ Աիդա Միքաելյանը և Սիրանուշ Գևորգյանը: Տարբեր առարկաներ դասավանդող ևս չորս դասախոսներ էլ խրախուսվեցին նախարարության շնորհակալագրերով:

Հոբելյանական օրվա առթիվ Արմավիրի պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժինն էլ անվանակոչվեց կրթօջախի հիմնադիր տնօրեն Հայկ Հովսեփյանի անունով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57