Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում՝ Հետք էլեկտոնային լրատվական կայքում հրապարակված <<Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա>> վերտառությամբ հոդվածի կապակցությամբ

09.11.2016

2016 թվականի նոյեմբերի 2-ի հետք էլեկտոնային լրատվական կայքում <<Արմավիրի մարզպետարանն աչք է փակում համայնքապետերի ու ավագանու ապօրինությունների վրա>> հոդվածի առնչությամբ տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.12-րդ կետի <<գ>> ենթակետով սահմանված կարգով, որպես մարզպետի գործունեություն կառավարության տարածքային քաղաքականության իրականացումը ֆինանսների բնագավառում, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը վերահսկում է պետական բյուջեից մարզի համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ մարզի համայնքներում 2016 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում վարչական հսկողության իրականացման ժամանակ Դալարիկ համայնքում տեղ գտած սխալն անհետևանք չի մնացել: Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական հսկողության և մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած իրավական ակտերի վերլուծության արդյունքում մարզպետի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի N01/10/3629-16 և նոյեմբերի 3-ի N01/10/4254-16 գրություններով մարզի համայնքների ղեկավարներին առաջարկություններ են ներկայացվել իրավական ակտեր ընդունելուց ղեկավարվել բացառապես տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերի ճիշտ կիրառման պահանջներով և որ համայնքի ավագանու նիստերի օրակարգերում ընդգրկվելիք սոցիալական աջակցության և գույքահարկի զիջման հարցերի շրջանակներում նշված արտոնություններն ու աջակցությունը տրամադրել բացառապես այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Իսկ ավագանու անդամը, որպես պարտավորություն, պահպանելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետի պահանջը` չմասնակցի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին::

Առաջարկված հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ մարզի համայնքների ղեկավարների կողմից մարզպետարան են ներկայացվում համապատասխան տեղեկատվություն:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49