Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին «Վահագն» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավարները

28.11.2016

Հայկական պարարվեստի զարգացման ու տարածման ոլորտում ունեցած ավանդի, հայապահպանությանն ուղղված, մասնավորապես` հայկական ավանդական պարերի միջոցով երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների համար «Վահագն» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավարներ Արտյոմ Ղարիբյանը և Անի Կորկոտյանն այսօր պարգևատրվեցին Արմավիրի մարզպետի պատվոգրով:

Հանձնելով պատվոգրերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր աջակցությունը հայտնեց մարզի համայնքներում պարային համույթի հետագա գործունեության ընդլայնմանը:

Օրեր առաջ Արմավիրի մշակույթի տանը «Վահագն» ավանդական պարային համույթի` մարզի համայնքները ներկայացնող սաների ելույթներին տեղում հետևելու և իր ներկայությամբ նրանց ոգևորելու համար պարուսույց Արտյոմ Ղարիբյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` վստահեցնելով, որ կնպաստեն նաև համայնքներում ազգային երգի ուսուցմանը և արդեն կունենան համապատասխան երգի-պարի խմբեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49