Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց Արմավիրի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը

22.02.2017

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, մարզի զարգացման պլանավորման աշխատանքային խմբի համակարգող Փառանձեմ Կարապետյանը, ԵՄ փորձագիտական խմբի տեղական փորձագետ Ներսես Կյուրինյանը, համայնքների ղեկավարներ, գործարարներ, ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` Փառանձեմ Կարապետյանը կարևորեց նրանց մասնակցությունը մարզի համար մեծ նշանակություն ունեցող փաստափղթի նախագծի քննարկմանը, որը համատեղ աշխատանքի արդյունքում մոտ է վերջնական տարբերակին: Նա ներկաներին հորդորեց ակտիվ մասնակցություն ունենալ քննարկմանը և անհրաժեշտության դեպքում հանդես գալ դիտողություններով և առաջակություններով, որոնք կներառվեն վերջնական փաստաթղթում:

Մարզի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծությունը (SWOT), տեսլականը, ռազմավարական նպատակները, հիմնական գերակայությունները, ինչպես նաև փաստաթղթում ներառված ռազմավարական ծրագրերը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը:

Ըստ նրա` մարզի զարգացման երեք ռազմավարական նպատակներ են սահմանվել`

  • Մինչև 2025 թվականը Արմավիրի մարզի տնտեսական աճի ապահովումը տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության` մինչև 10-ը % կրճատման միջոցով,
  • Թույլ զարգացած տարածքների անհամաչափությունների նվազեցումը 10%-ով,
  • Մարզային զարգացման ռազմավարության իրականացման ընթացքում մարզային և տեղական դերակատարների ակտիվության բարձրացումը և մարդկային կապիտալի կառավարման հմտությունների բարելավումը:

Լիլիթ Մուշեղյանն իր խոսքում անդրադարձավ նաև նախագծում սահմանված երեք գերակայություններին, դրանք են՝ արդյունաբերության աճը, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը և տուրիզմի զարգացում:

Քննարկման արդյունքում եղան մի շարք ոլորտային առաջարկություններ, որոնք լրամշակվելուց հետո կներառվեն վերջնական փաստաթղթում:

Հավելենք, որ ռազմավարության մշակման գործում իր զգալի ներդրումն է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ ԵՄ փորձագիտական խմբի գործուն աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25