Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

07.03.2017

Սիրելի՛ կանայք,

Այսօր ձեր օրն է: Ձեզ են ուղղված բոլոր շնորհավորանքները և գովեստի խոսքերը` լի անմնացորդ սիրով և հոգու ջերմությամբ:

Միանալով գարնանային այս հիասքանչ օրվա կապակցությամբ հնչող բոլոր բարեմաղթանքներին` մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր հաջողություններ և մշտական բարձր տրամադրություն:

Հարգելիներս, հավատացած եղեք, դուք եք մեր իրականության շարժիչ ուժը, որը սկիզբ է առնում ձեր կողմից փայփայած ընտանիքից և իր տարածումը գտնում պետական, քաղաքական, հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում՝ ամրապնդելով ազգային արժեքները, ընդլայնելով առաջընթացի հեռանկարը, ավելացնելով հավատն ու վստահությունն ապագայի հանդեպ:

Սիրելի՛ կանայք,

Թող որ միշտ սիրված ու գնահատված լինեք և ձեր ընտանիքներում, և ընտանիքից դուրս՝ ձեզ շրջապատող իրականության պայմաններում: Թող ձեր հարկի ներքո և հոգիներում գերիշխի ջերմությունն ու ներդաշնակությունը: Ամենայն բարիք ձեզ:

 

ՀՀ Արմավիրի մարզպետ`
Աշոտ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25