Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևներ և պատվոգրեր` կանանց մեկամսյակի առթիվ

07.04.2017

Կանանց մեկամսյակի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված հանդիպմանը կրթական, մշակութային գերատեսչությունների ղեկավարների և մարզպետի կողմից պարգևներ և պատվոգրեր հանձնվեց ոլորտի մեծ թվով պատասխանատուների, աշխատակիցների:

Ի դեմս ներկաների` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքը հղեց բոլոր մայրերին ու կանանց` նշելով. «Մեզանում հաճելիորեն ընդունված կանանց մեկամսյակը լրացուցիչ և պատեհ առիթ է երախտիքի և մեծարանքի խոսքեր հղելու մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին, արժևորելու նրանց կարևոր ու անփոխարինելի դերը մեր կյանքում և մաղթելու քաջառողջություն, բազում հաջողություններ և անսահման երջանկություն»:

Ապա կրթության բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց մեկամսյակի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին երկու փոխտնօրեն և յոթ ուսուցիչ.

  • ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտի N 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարգարիտա Ռուբիկի Հովհաննիսյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Մարինե Լևոնի Կարապետյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Շուշիկ Սմբատի Շուշանյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Շողիկ Նորայրի Անդրեասյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ռիմա Շահենի Հովակիմյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Նարգիզ Ռաֆիկի Հովհաննիսյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Օլգա Նիկոլայի Լի Վին Տյուն,
  • ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Վիկտորյա Նորայրի Սահակյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մ. Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոցի հայոց լեզվի եվ գրականության ուսուցիչ Ռուզաննա Պետիկի , Բաղդասարյանը:

Մշակույթի բնագավառում, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց մեկամսյակի կապակցությամբ մարզպետի կողմից պատվոգրերով պարգևատրվեցին նաև ոլորտը ներկայացնող երեք տնօրեն և երկու ուսուցիչ.

  • ՀՀ Արմավիրի մարզի Գայ համայնքի արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Նազարեթյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը,
  • ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի արվեստի դպրոցի նկարչության ուսուցիչ Նելլի Նիկոյանը,
  • ՀՀ Արմավիրի արվեստի պետական քոլեջի վոկալի ուսուցիչ Համեստ Հովհաննիսյանը:

Օրվա կապակցությամբ մարզպետը հանձնեց նաև ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարների կողմից շնորհված պարգևները և պատվոգրերը: ԿԳ նախարարի ոսկե մեդալով պարգևատրվեցին «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց» և «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներիի տնօրեններ Կարինե Հովակիմյանը և Նելլի Ղորղանյանը: Իսկ նախարարի պատվոգրին արժանացավ հինգ ուսուցիչ.

  • Անահիտ Պետրոսյան – «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ պատմության ուսուցիչ,
  • Քնարիկ Հակոբյան – «Երասխահունի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ,
  • Վիկտորյա Թովմասյան - «Վաղարշապատի Գ. Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ հոգեբան,
  • Օֆելյա Գրիգորյան – «Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տարրական դասարանների ուսուցիչ,
  • Վարդիթեր Խաչատրյան-«Ապագայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հայ Առաքելական եկեղեցու պատմության ուսուցիչ:

ՀՀ մշակույթի նախարարի ոսկե մեդալով պարգևատրվեց «Մեծամորի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Ասատրյանը: Ոլորտը ներկայացնող չորս տնօրեն և երկու ուսուցիչ էլ արժանացան նախարարի պատվոգրին:

  • Նունե Մուրադյան - «Արմավիրի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրեն,
  • Աննա Օհանյան - «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության «Արվեստաց դպրոցի» խեցեգործության ուսուցիչ,
  • Փառանձեմ Մելիքյան – Էջմիածնի քաղաքապետարանի «Մ. Եկմալյանի անվան N երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ջութակի դասատու,
  • Լուսածին Ալեքսանյան - «Արմավիրի քաղաքապետարանի գրադարան» ՀՈԱԿ տնօրեն,
  • Անժելա Թադևոսյան - Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ,
  • Աիդա Ղազարյան -«Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ տնօրեն:

Ջերմ մաղթանքների և տարիների ընթացքում կատարված աշխատանքը գնահատելու համար մարզպետին, կրթական և մշակութային գերատեսչությունների ղեկավարներին անձամբ իրենց և պարգևատվողների անունից շնորհակալություն հայտնեցին «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոց» և «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներիի տնօրենները` պարտավորեցնող համարելով ստացած պարգևները և վստահեցնելով, որ կշարունակեն անել հնարավորը` աշխատանքային գործառույթները լավագույնս իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57