Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

24.04.2017

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Հավելենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հիշատակման և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել մարզի մյուս երկու քաղաքային և մեծ թվով գյուղական համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28