Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Արմավիրի մարզում իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ

27.05.2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Արմավիրի մարզում այսօր իրականացվեցին մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:

Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների, առվեզրերի մաքրմանը:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համապատասխան կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները ևս մասնակցել են համայնքներում իրականացվող շաբաթօրյակին: Այդ աշխատանքներին տեղում հետևել և իր մասնակցությունն է ունեցել նաև մարզպետը՝ ուշադրություն դարձնելով համայնքում շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:

Խոսելով շաբաթօրյակի և շրջակա միջավայրի մաքրության շարունակական պահպանման կարևորության մասին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծել է, որ մեզանում անընդունելի պետք է դառնա աղտոտված տարծքներ ունենալը, առավել ևս՝ միջավայրն աղտոտելը:

Մարզպետի տեղեկացմամբ` մարզում իրականացվող շաբաթօրյակին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող շուրջ 13 հազար աշխատակիցներ, 17 հազար աշակերտներ: Ըստ նրա` մաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 289 միավոր տարբեր նշանակության տեխնիկա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28