Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Շոտոկան կարատեի աշխարհահռչակ մարզիչ Հիտոշի Կասույային

29.05.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Շոտոկան կարատեի ճապոնացի մարզիչ, աշխարհի յոթակի չեմպիոն, սև գոտի 8-րդ դան Հիտոշի Կասույային և նրա հայաստանյան գործընկերներին:

Հիտոշի Կասույան Արմավիրի մարզ է այցելել Ֆունակոշի Շոտոկան կարատեի ասոցացիայի նախագահ, 5-րդ դան Կամսար Ավետիսյանի հրավերով` Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցում սեմինար-մարզումներ անցկացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց նախատեսվող ձեռնարկը, որը, ըստ նրա, մեծ ոգևորություն կառաջացնի մարզիչների և մարզիկների մոտ` ընդլայնելով նրանց պատկերացումներն ու ավելացնելով փորձը: «Մենք խրախուսում ենք առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում և հնարավորության սահմաններում միշտ աջակցում ենք նմանատիպ նախաձեռնություններին` պայմաններ ստեղծելով դրանց իրագործման համար»,- իր խոսքում ընդգծեց մարզպետը:

Ճապոնացի մարզիչը շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար` բարձր գնահատելով  նրա աջակցությունը տարբեր մարզաձևերի զարգացման և սպորտսմեններին խրախուսելու հարցում:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում առողջ ապրելակերպի հաստատման, սպորտի, մասնավորապես, Արևելյան մարտարվեստների տարածման և զարգացման գործում ունեցած ավանդի համար Կամսար Ավետիսյանը, Ալբերտ Թևատրոսյանը  և Հայկ Բայրամյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57