Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը՝ <<Տարվա հասարակական գործիչ>>
07.06.2017
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Հայուհի 2017» կանանց մեծարման արարողությունը:
<<Տարվա հասարակական գործիչ>> մրցանակին է արժանացել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, որին շնորհավորել և մրցանակն է հանձնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը:
«Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ` հանրությանը ներկայացնելով իրենց որակյալ աշխատանքի շնորհիվ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած կազմակերպություններին: