Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկուտը մեծ վնաս է հասցրել մարզի մի շարք համայնքների

13.06.2017

Երեկ Արմավիրի մարզում տեղացած հորդառատ անձրևն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել մարզի համայնքներին: Հիմնականում տուժել են Վաղարշապատի տարածաշրջանի Մրգաստան, Դաշտ, Արագած, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Այգեշատ, Շահումյան, Շահումյանի թ/ֆ և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքները:

Այսօր վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ միասին շրջել է համայնքներով, տեղում ծանոթացել կարկուտի արդյունքում գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին, որոնք նախնական տվյալներով հասնում են 50-100 %-ի: Վնասվել են խաղողի այգիները, բանջար-բոստանային կուլտուրաները` սոխ, լոբի, վարունգ, ձմերուկ, սեխ, լոլիկ և այլն:

ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակի մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Վարչապետի անմիջական հանձնարարությամբ համայնքային հանձնաժողովները շատ կարճ ժամանակահատվածում կգույքագրեն վնասի ամբողջական չափերը, համայնքում առկա հիմնական խնդիրները, կներկայացնեն մարզային հանձնաժողովին, որն էլ ամփոփելով այդ տվյալները` համապատասխան տեղեկանք կներկայացնի ՀՀ կառավարությանը` ստեղծված իրավիճակի համար լուծում գտնելու նպատակով:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ էլ երեկ տվյալ համայնքներում հակակարկտային կայանները գործել են ողջ ուժգնությամբ, սակայն աղետալի ամպերի հզորությամբ պայմանավորված` արդյունք չեն տվել:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08