Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակությունը եղել է Ռումինիայի Հանրապետությունում
04.07.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ հունիսի 30-ից հուլիսի 2-ը եղել է Ռումինիայի Հանրապետության Կլուժ Նահանգում: Այցի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է փոխադարձ շահավետ համագործակցություն ծավալել մշակույթի, տնտեսության, կրթության, սոցիալական, սպորտի և տուրիզմի ոլորտներում, ինչպես նաևհամագործակցության ձևեր գտնել երկու տարածքային միավորների հանրային հաստատաությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ու ձեռնարկատիրական միությունների միջև:
Հավելենք, որ Արմավիրի մարզի և Կլուժ նահանգի միջև համագործակցություն հաստատելու առաջին քայլերն արվել են 2016թ. Ռումինիայում Հայաստանի դեսպանության և այդ ժամանակ Կլուժի նահանգային խորհրդի նախագահ, այժմ փոխնահանգապետ Իշտվան Վակարի համատեղ ջանքերով: