Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավարին

21.07.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:

Մարզպետը ողջունեց պատվիրակության այցն Արմավիրի մարզ` ներկայացնելով մարզը բնութագրող հիմնական առանձնահատկությունները, պատմական նկարագիրը: Անդրադառնալով մարզի զարգացման գերակա ուղղությանը` գյուղատնտեսությանը, Աշոտ Ղահրամանյանը խոսեց մարզում արտադրվող գյուղմթերքի ծավալների, ինովացիոն հնարավորությունների, առկա մարտահրավերների և նախատեսվող ծրագրերի մասին: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրեց իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, խոսեց գյուղատնտեսության ոլորտում պետության դերակատարման մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններ ստեղծելու և փորձի փոխանակման շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25