Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 29-ին կիրականացվի համապետական 2-րդ շաբաթօրյակը

26.07.2017

Ս.թ. հուլիսի 29-ին ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական 2-րդ շաբաթօրյակը:
Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։

Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։ 

Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• աղբավայրերի շրջակայք
•հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:

Հավելենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովը հուլիսի 29-ին կայցելի  համայնքներ` հետևելու մաքրման  աշխատանքներին:

Այդ օրը ՀՀ Արմավիրի մարզպետարանում կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237)  2 10 03

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28