Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ` համապետական 2-րդ շաբաթօրյակի շրջանակում

29.07.2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:

Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների, առվեզրերի մաքրմանը:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համապատասխան կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները հետևել են համայնքներում իրականացվող մաքրման աշխատանքներին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:

Մարզում իրականացվող շաբաթօրյակին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող 22 հազար աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Մաքրման աշխատանքներում ներգրավված է եղել տարբեր նշանակության 214 տեխնիկա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28