Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենին

11.08.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարզում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր: Հիմնականում անդրադարձ է եղել Էջմիածին քաղաքի ջրամատակարարմանը, որը վերջին օրերին բողոքի ալիք է բարձրացրել բնակչության շրջանում:

Կրիստիան Լըֆեի խոսքով` Էջմիածնում ջրամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է համակարգի բարելավման և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատնքներով: Ըստ նրա` քաղաքում միայն վերջերս 600 մետր ջրագիծ է փոխվել, 3 նոր պոմպակայան է տեղադրվել, որոնք ոչ միայն էներգախնայող են, այլև սպառողներին ապահովում են 24-ժամյա ջրամատակարարմամբ: Ներկայացվել են նաև ջրատարների, ներհամայնքային ջրագծերի ուղղությամբ իրականացված աշխատանքները և ընդգծվել, որ դրանք իրականացվում են քայլ առ քայլ, բարձր որակով և ըստ առաջնահերթության:

Մասնավորապես, Էջմիածին քաղաքը սնող ջրատարների վրա իրականացրած լայնածավալ աշխատանքներից հետո հնարավոր է դարձել «Շահումյանի» ՕԿՋ-ում շահագործումից հանել W=2x2000 խոր. մետր ծավալով ջրամբարները: Այժմ օգտագործվում է միայն W=6000 խոր. մետր ծավալի ջրամբարը, որը հնարավորություն է տալիս գիշերվա ժամերին ամբարել ավելի շատ ջուր, քան նախկինում: Շահագործման տեսանկյունից ցանցը դարձել է ավելի կառավարելի ու վերահսկելի, քանի որ ջրամատակարարման գրաֆիկները իրականացվում են մեկ ՕԿՋ-ի փականային հանգույցի միջոցով նախկին երեքի փոխարեն:

Միայն Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում նոր պոմպակայանի շահագործման արդյունքում այժմ 128 բաժանորդի ջուր է մատակարարվում 24-ժամյա գրաֆիկով՝ նախկին 4-ի փոխարեն: Նույն պատկերն է նաև Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 46, 48, 50, 69, 71 և 73 շենքերում, որտեղ բնակիչները 2-ժամյա ջրամատակարարման փոխարեն այժմ ունեն շուրջօրյա ջրամատակարարում:

Մարզպետը ողջունել է ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները, սակայն անընդունելի է համարել այդ մասին բնակչությանը նախապես չիրազեկելը. «Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն պլանային անջատումների մասին, որպեսզի կարողանան կազմակերպել իրենց կենցաղային հարցերը։ Ինչու չէ, նրանք պետք է իմանան նաև ձեր ծրագրերի մասին, որոնք առաջիկայում կապահովեն ջրամատակարարման որակի անհամեմատ լավացում»։ Ըստ մարզպետի՝ նախատեսվող աշխատանքներն այսուհետ այնպես պետք է կազմակերպել, որ բնակիչները գոհունակություն հայտնելու փոխարեն չդժգոհեն։

Հանդիպման արդյունքում համագործակցված և փոխշահավետ աշխատելու, առաջացած խնդիրներին էլ օպերատիվ լուծում տալու պայմանավորվածություն է  ձեռք բերվել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28