Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2017

Օշականի ճակատամարտի 190-ամյակի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Օշականի հուշակոթող-մատուռ` հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։

1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտը համարվում է ռուս-պարսկական պատերազմի կարևորագույն իրադարձությունը, որը հայ ժողովրդին ազատել է պարսիկ խաների լծից։ Պարսիկների հանդեպ տարած հերոսական հաղթանակն ուղղակիորեն կապված է հայկական հողում ազատության և անկախության համար մղվող պայքարում ռուս զինվորների և սպաների դրսևորած խիզախության հետ։ Մեր ընդհանուր պատմության այդ փառահեղ էջը վկայում է երկու եղբայրական ազգերի դարերից եկող և դարեր գնացող բարեկամության մասին:

Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների պատասխանատուներ, հյուրեր:

Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, և աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:
Օշականի ճակատամարտի 190-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումն ամփոփվել է զինվորական շքերթով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40