Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում` Փշատավան համայնքում

18.08.2017

ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար` համայնքաբնակ Մխիթարյանների ընտանիքի կողմից:

Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, մեծ թվով հյուրեր, փշատավանցիներ:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է նման աստվածահաճո ձեռնարկները համայնքներում, որոնք գալիս են ամրապնդելու հայ ժողովրդի հավատքն ու Հայոց ցեղասպանության ճանաչման արդար պահանջը: Խաչքարի կանգնեցման և ներհամայնքային շատ ու շատ խնդիրների լուծման համար նա իր երախտագիտությունն է հայտնել Մխիթարյանների ընտանիքին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի հեղինակն է խաչքարագործ, 1000 խաչքարերի հեղինակ Ռուբեն Նալբանդյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:17:52