Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետին առըթեր կրթության բնագավառի խորհրդի նիստը

23.09.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետին առընթեր կրթության բնագավառի խորհրդի նիստը, որին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդների գործունեությանը, կրթության բնագավառի 2018 թվականի բյուջեի ձևավորմանը և դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությանը, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի նպատակային օգտագործմանը վերաբերող հարցեր:

Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան առաջարկություններ ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28