Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» գյուղատնտեսական ընկերություն

06.10.2017

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» գյուղատնտեսական ընկերություն, որը մասնագիտացած է մրգերի և բանջարեղենների արտադրության մեջ: Ընկերության դաշտերն ու այգիները զբաղեցնում են մոտ 275 հեկտար հողատարածք Արմավիրի մարզի Ջանֆիդա և Տալվորիկ համայնքներում:

Շնորհիվ կիրառված ժամանակակից տեխնոլոգիաների ու ձեռք բերված տեխնիկայի` «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հասել է բավականին ծանրակշիռ հաջողությունների: Ընկերության ապրանքանիշն է Fresh Pick-ը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին տեղեկացվել է, որ արտադրանքի բարձր որակն ապահովելու նպատակով «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» բոլոր անհրաժեշտ սարքավորումները, նյութերը և բաղադրիչները ներմուծում է արտերկրից: Ընկերության հիմնական արտադրանքը ծնեբեկի հիբրիդ տեսակն է, որը մեծ պահանջարկ ունի ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում: Բացի այդ, ընկերությունն աճեցնում և վաճառում է ծիրանի, դեղձի, սալորի, փոքր ձմերուկի, սեխի, եգիպտացորենի և խաղողի մի քանի տեսակներ:

Առաջիկայում «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» մտադիր է ընդլայնել իր տեսականին և արտադրել չերրի լոլիկ, այսբերգ տեսակի հազար, պրաս, կապսիկում, նեխուր, բողկ և բրոկկոլին, իսկ մրգերից՝ սեղանի խաղող, կեռաս, հատապտուղներից էլ՝ ելակ: Ընկերությունը ձգտում է իր արտադրանքը համապատասխանեցնել GlobaG.A.P. and ISO ստանդարտներին:
Հավելենք, որ «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» ընդլայնման լուրջ նպատակներ ունի, որի արդյունքում առնվազն 100-150 նոր աշխատատեղ կստեղծվի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28