Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզի զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր

12.12.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ այսօր Արմավիրի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության հիման վրա յուրաքանչյուր տարվա համար տարեկան աշխատանքային պլանի մշակմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վահան Դանիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Օրակարգային հարցի շրջանակում փոխնախարարը կարևորել է մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանում ռազմավարության ցուցանիշների իրատեսական բաշխումը և իրականացվելիք հավանական ներդրումային ծրագրերի ընդգրկումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծումը՝ ոլորտում պատասխանատու մարզային համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ:

Փոխնախարար Վարազդատ Կարապետյանը մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպման ավարտից հետո հարցազրույց է անցկացրել մարզի 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու պաշտոնների թեկնածուների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58