Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից արժանացել է «Բարձր վարկանիշ ունեցող տարվա մարզպետ» անվանակարգին

27.12.2017

«Համազգային վստահություն» խորհուրդը զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ` հանրությանը ներկայացնելով իրենց որակյալ աշխատանքի շնորհիվ ժողովրդի կողմից բարձր գնահատականի արժանացած անհատներին, պետական և հասարակական գործիչներին, կազմակերպություններին:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից իրականացված փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացել է «Բարձր վարկանիշ ունեցող տարվա մարզպետ» անվանակարգին:

«Համազգային վարկանիշ» մրցանակը և այն հավաստող պատվոգիրն այսօր մարզպետին է հանձնել «Համազգային վստահություն» խորհրդի գիտական ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ընդգծելով, որ տվյալ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար կարևոր հանգամանք է հանդիսացել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` որպես պետական պաշտոնյայի և հասարակական գործչի զուգորդվող կերպարը, նրա պաշտոնավարման ընթացքում մարզային տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը և, ի վերջո, հասարակական կարծիքը:

Շնորհակալություն հայտնելով պագևի համար`մարզպետը նշել է, որ այն միասնական և սրտացավ աշխատանքի դիմաց տրված գնահատական է, որը պարտավորեցնող է, և նոր լիցք կհաղորդի առաջիկա ծրագրերը նույնքան եռանդով և արդյունավետ իրականացնելուն:

Հավելենք, որ մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանն էլ  փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացել է «Բարձր վարկանիշ ունեցող փոխմարզպետ» անվանակարգին` ստանալով «Համազգային վարկանիշ» մրցանակ և այն հավաստող պատվոգիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36