Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը

24.01.2018

Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2017 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նիստին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, ազգային անվտանգության մարզային ծառայության պետ Աշոտ Ավագյանը, ԱԻՆ ենթակայությամբ գործող տարածքային ծառայությունների պատասխանատուներ, ոլորտի ներկայացուցիչներ, համայնքապետեր:

Հիմնական զեկույցով հանդես է եկելավ ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը` մասնավորապես ընդգծելով, որ իր ղեկվարած կառույցի գործունեությունը հաշվետու տարում հիմնականում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Ըստ զեկուցողի` Արմավիրի ՄՓՎ-ն 2017 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները կատարել է ամբողջությամբ: Հ. Մարգարյանի խոսքով` 2016 թվականի համեմատությամբ հրդեհների քանակը ավելացել է 2-ով՝ մոտ 0.9 % -ով, վնասի չափը նվազել է 6 931 677 դրամով` մոտ 15.3 % -ով: Կենցաղային կանչերը նվազել են 29-ով` մոտ 13 %-ով: Ավտովթարների դեպքերը նվազել է 3-ով` մոտ 9 %-ով, Այլ բնույթի դեպքերն ավելացել են 21-ով՝ մոտ 44%-ով: Ընդհանուր դեպքերի թիվը նվազել է 17-ով` մոտ 3.3 %-ով:

Նա իր զեկույցում նշել է, որ Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոնում հաշվետու տարում գրանցվել է 94570 զանգ, որոնցից սպասարկվել է 4604-ը: ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների և օպերատիվ խմբի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 512 ելք, որից հրդեհների մարման նպատակով` 241 ելք, իսկ փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 271 ելք:

Արմավիրի ՄՓՎ պետի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Միաժամանակ նշվել է, որ 2017 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով ՄՓՎ կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանների և պլան-ժամանակացույցերի ճշգրտման ուղղությամբ:

Հ. Մարգարյանն իր զեկույցում անդրադարձել է նաև փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ամփոփելով զեկույցը` նա առաջարկել է 2018 թվականին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործնեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը:

Ամփոփ հաշվետվություններով հանդես են եկել նաև ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը, Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենը, Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության Արմավիրի օդերևութաբանական, Հիդրոմետ ծառայության <<ՄԵՎԱՆ>> կենտրոնի Արմավիրի հակակարկտային կայանների և Արմավիրի մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետերը:

Անդրադառնալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի գործունեությանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզային փրկարարական վարչությունը  հաշվետու տարում բավականին լուրջ աշխատանքներ է իրականացրել արտակարգ դեպքերի կանխարգելման և արձագանքման ուղղությամբ: Սակայն նա անբավարար է համարել կառույցի տեխնիկական հագեցվածությունը, որը շատ դեպքերում խոչընդոտ է հանդիսացել համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելուն: Մարզպետը փոխնախարարի ուշադրությունը հրավիրել է հարցի լուծման վրա, որը, ըստ նրա, միանգամայն կնպաստի մարզային փրկարարական վարչության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Այնուհետև ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պատվոգրով են պարգևատրվել ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արտակ Առաքելյանը և ՄՓՎ Բաղրամյանի փրկարարական ջոկատի ավագ վարորդ, փ/ծ ավագ սերժանտ Արմեն ներսիսյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ երեք աշախատակից էլ աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ աշխատանքի համար մարզպետի կողմից խրախուսվել են շնորհակալագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40