Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր

26.01.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) նախագահ Արսեն Հարությունյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման համակարգի բարելավմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մեծ թվով համայնքապետեր և ոլորտի մարզային պատասխանատուներ:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանդիպման գլխավոր նպատակը մինչև ոռոգման շրջանի մեկնարը ոլորտում առկա խնդիրների վերհանումն է և ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի ներկայացումը:

Խոսելով տաք եղանակով պայմանավորված ոռոգման համակարգում հնարավոր ռիսկերի մասին` ՋՏՊԿ նախագահը ներկայացրել է բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսում են իրականացնել ոռոգման շրջանն արդյունավետ կազմակերպելու նպատակով. Արսեն Հարությունյանի խոսքով` միայն Արմավիրի մարզում նախատեսվում է 50 նոր խորքային հորի հորատում, 30-ի վերականգնում և գոյություն ունեցող 158-ի շահագործման արդյունավետության բարձրացում: Ըստ նրա` ձեռք են բերվելու նաև շարժական պոմպակայաններ` անհրաժեշտության դեպքում գետերի հունից պոմպի միջոցով ջուրը մոտակա համայնքներ հասցնելու նպատակով: Արսեն Հարությունյանն իր խոսքում ընդգծել է նաև, որ համակարգի արդիականացման ծրագրով այս տարի նախատեսված է 50 միլիոն դոլարի ներդրում, որից 39-ը` Արմավիրի մարզում:

Խորհրդակցությանը մասնակցած համայնքապետերը ոլորտի պատասխանատուին են ներկայացրել խմելու և ոռոգման ջրի մատակարարման ցանցերի վատթար վիճակին կամ բացակայությանը վերաբերող խնդիրներ: Լսելով դրանք` Արսեն Հարությունյանը խոստացել է հնարավորինս սեղմ ժամկետներում ՋՏՊԿ մասնագետների հետ քննարկել և հնարավոր լուծումներ առաջարկել:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շեշտել է, որ համատեղ ուժերով պետք է անել ամեն ինչ, որպեսզի գյուղացին հնարավորինս շատ հողատարածք մշակի և առատ բերք ստանա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49