Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծանոթացել է Արմավիրի 10-րդ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին

14.02.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի թիվ 10-ը հիմնական դպրոց` ներկա գտնվելու կրթօջախի չորս մասնաշենքերից մեկի վերաբացմանը:

Արմավիրի թիվ 10-ը հիմնական դպրոցը շահագործման է հանձնվել 1989 թվականին: Կրթօջախում առաջին վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2012-13 թվականներին` մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրերի շրջանակում: Արդյունքում ամբողջությամբ փոխվել են դպրոցի պատուհանները և տանիքը, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 100 մլն դրամ: Կրթօջախում վերջին երկու տարիներին իրականացվել են նաև մասնակի վերանորոգման աշխատանքներ: Իսկ մարզի հրատապ խնդիրների լուծման 2017 թվականի ծրագրով հիմնանորոգվել է դպրոցի չորս մասնաշենքերից մեկը` հաճելի կրթական միջավայր ապահովելով և աշակերտների, և ուսուցչական կազմի համար:

Դպրոցի տօրեն Լիաննա Հայրապետյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է ներկայացրել վերանորոգման ընթացքում իրականացված աշխատանքները, ստեղծված պայմանները, որոնք, ընդհանուր առմամբ, բարձր են գնահատվել մարզպետի կողմից:

Կրթօջախ կատարած այցի շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը, կրթության ոլորտի պատասխանատու Գայանե Սայադյանը մեծաթիվ հյուրերի և ծնողների հետ դպրոցի բակում մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոների թվին դասվող Տեառնընդառաջին նվիրված միջոցառմանը` մասնակցությամբ տարբեր դասարանների աշակերտների:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ երկրի բարձրաստիճան այրերն անում են հնարավորը` դպրոցների շենքային և գույքային պայմանները բարելավելու համար, որը, ըստ նրա, միայն նպաստելու է կրթության որակի բարձրացմանը: Մարզպետն իր խոսքում հորդորել է աշակերտներին լավ սովորել, քանի որ երկրի ապագան իրենց ձեռքերում է: Անդրադառնալով մարզի դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպմանը` նա վստահեցրել է, որ մարզպետարանում ոլորտը համակարգող վարչությունը մեծ աշխատանքներ է իրականացնում դպրոցներում կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որի վկայությունն է նաև այն, որ նախորդ ուսումնական տարում մարզից հանրապետության բուհերում հայտագրվել է 723 դիմորդ, որից 629-ն ընդունվել է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58