Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն` ԻՀ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակության այցի վերաբերյալ

26.02.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը սույն թվականի փետրվարի 19-22-ը աշխատանքային այցով գտնվել է Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում:

Այցի առաջին օրը` փետրվարի 19-ին, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ԻՀ Վենետոյի շրջանի նահանգապետ Լուկա Զայան ստորագրել են բարեկամության և համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը նախատեսում է փոխադարձ շահավետ համագործակցություն ծավալել մշակույթի, տնտեսության, կրթության, սոցիալական, սպորտի և տուրիզմի ոլորտներում, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնել երկու տարածքային միավորների հանրային հաստատությունների, ոչ կառավարչական կազմակերպությունների և ձեռնարկատիրական կազմակերպությունների միջև:

Համաձայնագրի ստորագրմանը հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փաստաթղթի դրույթների իրականացման նպատակով ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր:

Մարզպետի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Վենետոյի նահանգի պաշտոնատար անձանց, գործարարների հետ: Կողմերի միջև քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց արդյունքում ձեռք են բերվել որոշ ուղղություններով համագործակցություն սկսելու վերաբերյալ պայմանավորվածություններ:

Նույն օրը պատվիրակությունն այցելել է նաև  Մխիթարյան միաբանություն, ծանոթացել պատմությանը, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշներին:

Փետրվարի 21-ին պատվիրակությունն այցելել է Վենետո նահանգի քարի վերամշակման ձեռնարկություն, ծանոթացել ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանի տեխնիկական հնարավորություններին, արտադրվող տեսկանուն: Պատվիրակության գործարար անդամները ձեռնարկության պատասխանատուների հետ փոխանակվել են տվյալներով և պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ:

Այցի վերջին օրը պատվիրակությունը եղել է նաև հայ գործարարի կողմից ստեղծված և ղեկավարվող կահույքի արտադրությամբ զբաղվող գործարանում, որտեղ քննարկվել են նրանց կողմից Արմավիրի մարզում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25