Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի 5-րդ հիմնական դպրոցում մարզպետը ներկա է գտնվել «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը

02.03.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի և մի շարք կրթօջախների տնօրենների հետ այսօր ներկա է գտնվել զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում կազմակերպված «Զորավարից Զորավար» խորագիրը կրող միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում կրթօջախի 5-րդ Գ դասարանի աշակերտներն ասմունքի, երգի և Առաքելոց վանքի պաշարումը ներկայացնող բեմադրության միջոցով անդրադարձել են հայի հերոսական կերպարին` զորավար Անդրանիկից միչև մերօրյա հերոսներ: Աշակերտները երդվել են Անդրանիկյաններ դառնալ, որովհետև սերունդն են հալածված, բայց հաղթանակած մի ազգի, որի արյունն իրենց երակներով է հոսում: Եվ որպես Անդրանիկյաններ` իրենք էլ միշտ պատրաստ են պայքարել հանուն այն ազատության ու արժեքների, որոնք արյունով են ստեղծվել:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել միջոցառման հեղինակ, 5-րդ Գ դասարանի դասղեկ Հերմինե Մխիթարյանին և իր աշակերտներին`հայի մարտնչող և ազգանվեր տեսակը յուրովի ներկայացնելու համար:

«Մենք մեր դարավոր պատմության ընթացքում որևէ ազգի, պետության պատերազմ չենք պարտադրել, սակայն պարտադրված պատերազմի պայմաններում միշտ ոտքի ենք կանգնել և զենքը ձեռքներիս պայքարել ենք հանուն մեր ազատության ու անկախության, հանուն մեր լուսավոր գալիքի»,- իր խոսքում նշել է մարզպետը` ցանկություն հայտնելով, որ աշխարհում դադարեն պատերազմել և մարդկությունն ապրի խաղաղության պայմաններում, իսկ մեր մատաղ սերունդն իր ժամանակն ամբողջությամբ նվիրի ուսմանը, գիտելիքների հարստացմանը` հանուն այն ապագայի, որի համար մարտնչել են իրենց պապերը, նախնիները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08