Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվել են ՀՀ դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչվածները

04.04.2018

2018 թվականի փետրվարի 3-18-ը Արմավիրի թիվ 8, Վաղարշապատի թիվ 3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որի ընթացքում 16 առարկայից իրենց գիտելիքներն են փորձել 2017 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները:

Նրանցից 4616-ը մասնակցել է օլիմպիադայի տարածքային փուլին, որի արդյունքում 780-ը հաղթահարել է համապատասխան փուլը և մարզային հանձնաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու հաջորդ` մարզային փուլին:

Մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են առարկայական հանձնաժողովների կողմից, և 92 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2018 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:

Դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներն այսօր պարգևատրվել են ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրերով: Աշխակերտներին պատվոգրերը հանձնել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ցանկանալով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:

Այնուհետև նախարար Լևոն Մկրտչյանը մարզպետին առընթեր կրթության բնագավառի խորհրդի անդամների հետ քննարկել է մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրմանը, թերբեռնված դպրոցների աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր` մարզում բարձր գնահատելով կրթության որակը և հատուկ վերաբերմունքը ոլորտի նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28