Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզպետարանում
13.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր անցկացվել է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզպետ, մարզի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ:
Շտաբային վարժանքին մասնակցել են Արմավիրի մարզպետի տեղակալներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, ԱԻՆ և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, մարզային ԱԻ հանձնաժողովի և մարզի տարհանման հանձնաժողովի անդամներ, մի շարք համայնքների ղեկավարներ:
Շտաբային ուսումնավարժության թեմայի շրջանակում զեկույցով հանդես է եկել ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը` Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հնարավոր ջրածածկման գոտու համայնքների և կազմակերպությունների ղեկավարներին ներկայացնելով գործողությունների պլանով նախատեսված համապատասխան առաջարկություններ:
Ուսումնական վարժանքն իրականացվել է` կատարելագործելու մասնակիցների և տարհանման մարմինների ունակությունները հնարավոր ջրհեղեղի դեպքում բնակչության պաշտպանության, տարհանման միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: