Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակ` ապրիլի 14-ին
13.04.2018
Ս.թ. ապրիլի 14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ողջ հանրապետությունում իրականացվելու է համապետական 4-րդ շաբաթօրյակը:
ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։
Բոլոր մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ տվյալ համայնքում իրականացվող մաքրման աշխատանքներին։
Խնդրում ենք շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ներքոհիշյալ հանրային տարածքների մաքրմանը և բարեկարգմանը.
• պատմամշակութային հուշարձաններ
• գերեզմանատներ
• աղբավայրերի շրջակայք
• հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքներ, առվեզրեր:
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովը ապրիլի 14-ին կայցելի համայնքներ` հետևելու մաքրման աշխատանքներին:
Այդ օրը ՀՀ Արմավիրի մարզպետարանում կգործի թեժ գիծ` հետևյալ հեռախոսահամարով` (+374 237) 2 10 03