Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները
16.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետարանը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված 4-րդ համապետական շաբաթօրյակի արդյունքները:
Ըստ հավաքագրված տվյալների` մարզում իրականացված շաբաթօրյակին մասնակցել է 248 կազմակերպություն և 33609 մարդ, այդ թվում` 14400 դպրոցական: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 347 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, որոնք 861 երթ են կատարել տարբեր աղբավայրեր:
Շաբաթօրյակի ընթացքում մարզում տնկվել է 4760 ծառ` 3560 դեկորատիվ, 1200 պտղատու: