Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

24.04.2018

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Լրագրողների հետ հարցազրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին, նշել է, որ այսօր աշխարհասփյուռ հայության հետ ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչում է նաև Արմավիրի մարզի ազգաբնակչությունը:

«1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունն աշխարհի մի շարք երկրների կողմից ընդունվել է, բայց բազմաթիվ երկրներ, այդ թվում` ոճիրն իրականացնողը, ժխտողական դիրքորոշում է որդեգրել և չի ցանկանում ընդունել այն, ինչ կատարվել է 1915-ին»,- ասել է մարզպետը` համոզմունք հայտնելով, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը պայքարելու է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որպեսզի հետագայում նման ոճրագործություն որևէ ազգի նկատմամբ այլևս չիրականացվի:

Հավելենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել մարզի մյուս երկու քաղաքային և մեծ թվով գյուղական համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28