Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հորդառատ անձևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լեռնագոգ համայնքում

22.05.2018

Երեկ ուշ երեկոյան երկու ժամ տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում. Թալինի կողմում տեղացած տևական անձրևի հոսքը համայնքի ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով սելավաջրերը լցվել են համայնք` մեծ վնաս պատճառելով շենք-շինություններին, անասնագոմերին, տնամերձ հողտարածքներին:

Ստեղծված դրությունն ուսումնասիրելու նպատակով այսօրվանից համայնքում կգործի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովը, որի աշխատանքներին ներգրավված կլինեն նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները:

Հավելենք, որ մինչև լուսադեմ համայնքում են գտնվել  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները:

Լուսանկարը` hetq.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:41:59