Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին

29.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում կայացել է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնական համերգը, որն ուղեկցվել է սիրված երգիչ-երգչուհիների, պարային խմբերի կատարումներով: Տոնական օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է հրավառությամբ:

Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի շրջանակներում տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում, կրթական ու մշակութային հաստատություններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25