Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը` թափուր հաստիքների համալրման վերաբերյալ

13.06.2018

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում եմ ձեզ առ այն, որ իմ նախաձեռնությամբ այսուհետ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, առողջապահական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնները համալրվելու են առավել բաց և թափանցիկ ընթացակարգով:

Ելնելով վերոգրյալից` նախ ներկայացնում եմ համապատասխան թափուր պաշտոնները.
1. <<Բամբակաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է):
2. <<Շահումյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված չէ):
3. <<Բաղրամյանի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված չէ):
4. <<Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն (հայտարարված է):
5. <<Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի <<Հիսուսի մանուկներ>> Առողջության կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն (հայտարարված չէ):
6. <<Վաղարշապատի հիվանդանոց>> ՊՓԲԸ-ի տնօրեն (հայտարարված չէ):

Վերը նշված թափուր պաշտոնները համալրելու համար նախատեսվող մրցույթների հայտարարություններին կարող եք ծանոթանալ` այցելելով ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայք` հետևյալ հղմամբ` http://armavir.mtad.am/vacancies/:
Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը:

 

Հարգանքով` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49