Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը շրջայց է կատարել մարզպետարանի աշխատասենյակներում

15.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն  անցնող շաբաթվա ընթացքում   շրջայց է կատարել մարզպետարանի աշխատասենյակներում, զրուցել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը:

Մարզպետին հիմնականում զեկուցվել են ըստ ոլորտների և ի պաշտոնե իրականացվող գործառույթները, իրավասություններն ու պարտականությունները: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական որակավորմանը և աշխատանքային գործունեության ժամանակագրությանը:

Գագիկ Միրիջանյանը, ծանոթանալով ստորաբաժանումների և աշխատակիցների գործառույթներին, աշխատանքային հիմնական առաջնահերթություններին, արել է համապատասխան առաջարկություններ, տվել հանձնարարականներ. «Մեր շփումները շարունակական են լինելու, մենք ամեն օր առնչվելու ենք աշխատանքի բերումով, և իմ հիմնական կոչն ու հորդորն է ձեզ` ապահովել կատարողական ցուցանիշների և ընթացիկ աշխատանքի մաքսիմալ արդյունավետություն: Ես հետևողական եմ լինելու ձեր աշխատանքների նկատմամաբ և բացառելու եմ աշխատանքային պարտականությունների կատարման ցանկացած թերացում» :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25