Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը եկող շաբաթ սկսելու է համայնքային այցերը
16.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հունիսի 18-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածն այցելելու է մարզի բոլոր համայնքներ, տեղերում ծանոթանալու է առկա խնդիրներին, բնակչության մտահոգություններին։
Այցերի շրջանակում հաշվառվելու են համայնքներում բարձրաձայնված հիմնախնդիրները, ամփոփվելու են դրանք, որին էլ հաջորդելու է դրանց լուծման հնարավոր ուղիների որոնումը։
Մարզպետի այցը համայնքներ սկսվելու է Բաղրամյանի տարածաշրջանից, ապա նա այցելելու է Արմավիրի և Վաղարշապատի տարածաշրջանների համայնքներ։ Գյուղական համայնքներ այցելություններն ավարտելուց հետո Գագիկ Միրիջանյանն այցելություններ կունենա Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքներ։
Ներկայացվում է եկող շաբաթ նախատեսվող այցելությունների ժամանակացույցը: