Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն Գագիկ Միրիջանյանն ընդունել է «Art» բարեգործական ընկերության տնօրենին
18.06.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Art» բարեգործական ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանին:
Արդեն ութ տարի է` «Art» բարեգործական ընկերությունը «Հատուցում» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում մի շարք մարզերում, այդ թվում՝ Արմավիրի մարզում Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև վիրավոր ազատամարտիկներին: Ընկերության կողմից իրականացվող ծրագրերից մեկն էլ հանդիսանում է ազատամարտիների ամառային հանգիստի կազմակերպումը Սև ծովի ափին:
Ողջունելով «Art» բարեգործական ընկերության նախաձեռնությամբ նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ծրագրի շրջանակում և ընդառաջել մարզը ներկայացնող ազատամարտիկների հանգիստի կազմակերպմանը՝ ընդգծելով, որ ժողովրդի խաղաղ կյանքի համար պայքար մղած մարդիկ արժանի են ավելիին, քան հնարավոր է նրանց տալ:
Շնորհավորելով Գագիկ Միրիջանյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով ծրագրին աջակցելու, համագործակցությունը շարունակելու համար՝ «Art» բարեգործական ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանը վստահեցրել է, որ ծրագիրը կիրականացվի բարձր մակարդակով, և արդյունքը կգոհացնի կողմերին: