Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ
20.06.2018
Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Աղավնատուն, Արագած, Ամբերդ, Դողս և Լեռնամերձ համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել, որը լուրջ վնաս է հասցրել գյուղացիական տնտեսություններին:
Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկուտից հատկապես մեծ վնասներ կրած Աղավնատուն և Արագած համայնքներ, տեղում ծանոթացել գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին: Մարզպետի հանձնարարությամբ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետներից ստեղծված աշխատանքային խումբը ևս եղել է կարկտահարությունից տուժած համայնքներում՝ իրականացնելով վնասի նախնական հաշվառում:
Կարկտահարության հետևանքով տուժած համայնքների վերաբերյալ Գագիկ Միրիջանյանը համապատասխան տեղեկություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարներին:
Վաղն առավոտյան էլ մարզպետը կընդունի կարկտահարված համայնքների ղեկավարներին՝ նրանց հետ հստակեցնելու պատճառված վնասի իրական չափերը և քննարկելու փոխհատուցման հնարավոր ուղիները:
Վստահեցվում է, որ հարցն ամբողջությամբ գտնվում է պատկան մարմինների ուշադրության ներքո:
Լուսանկարները՝ hetq.am